Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականն արդեն Սոչիում է

Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականն արդեն Սոչիում է

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ֆուտբոլի աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականն արդեն Ռուսաստանում է:

Բրազիլացիների մարզաբազան տեղակայված կլինի Սոչի քաղաքում: Աշխարհի 5-ակի չեմպիոնները առաջնության ընթացքում կբնակվեն «Swissotel Resort Sochi Kamelia» հյուրանոցում:

Բրազիլիայի ազգային թիմը Մունդիալ-2018-ում ընդգրկված է E խմբում և կմրցի Շվեյցարիայի, Կոստա Ռիկայի և Սերբիայի թիմերի հետ:

«Մունդիալ-2018»-ը կընդունի Ռուսաստանը: Աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող բոլոր 11 քաղաքում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: Խաղերը կընդունի 12 մարզադաշտ Մոսկվայում (2), Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումը կկայանա Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում