5 ֆուտբոլիստ հեռացել է «Բանանց»-ից

5 ֆուտբոլիստ հեռացել է «Բանանց»-ից

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: «Բանանց» ֆուտբոլային ակումբում իրենց ելույթներն ավարտել են 5 ֆուտբոլիստներ:

Այս մասին հայտնում են թիմի մամուլի ծառայությունից: Թիմից հեռացել են Նորայր Գյոզալյանը, Գևորգ Հովհաննիսյանը, Մատվեյ Գույգանովը, Ալեքսանդր Ջոկովիչը և Հայկ Ոսկանյանը:

Նշված ֆուտբոլիստների և ակումբի միջև պայմանագրերի ժամկետներն ավարտվել են: Նորայր Գյոզալյանը «Բանանց» էր վերադարձել 2016/17 մրցաշրջանի մեկնարկից առաջ: Նախորդ երկու մրցաշրջաններում Գյոզալյանը «Բանանցի» կազմում անցկացրել է Բարձրագույն խմբի 28 հանդիպում և դարձել է 5 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում