Հովհաննես Համբարձումյանը հեռացել է «Վարդար»-ից

Հովհաննես Համբարձումյանը հեռացել է «Վարդար»-ից

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանը հեռացել է մակեդոնական ակումբից:

Համբարձումյանը հեռացել է «Վարդար»-ից: Հայազգի պաշտպանի հետ պայմանագրի ժամկետն ավարտվել է, և կողմերը չեն երկարաձգել այն:

Հովհաննես Համբարձումյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում հանդես է գալիս 2010 թվականից: «Վարդար» է տեղափոխվել 2014 թվականին Երևանի «Բանանց»-ից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում