Մեսսին և դի Մարիան վերսկսել են մարզումները Արգենտինայի ազգային թիմի հետ

Մեսսին և դի Մարիան վերսկսել են մարզումները Արգենտինայի ազգային թիմի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ֆուտբոլի Արգենտինայի ազգային թիմի մարզումների հետ կրկին մարզվում են Մեսսին և դի Մարիան:

Լիոնել Մեսսին և Անխել դի Մարիան անհայտ պատճառներով բաց էին թողել Արգենտինայի թիմի նախօրեի մարզումը: «Ալբիսելեստեն» շարունակում է նախապատրաստվել աշխարհի 2018 թվականի առաջնությանը:

Լիոնել Մեսսին Արգենտինայի ընտրանու կազմում անցկացրել է 124 խաղ, խփել 64 գնդակ: Անխել դի Մարիան 71 խաղում հեղինակել է 16 գնդակ:

Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմը ԱԱ-ում հայտնվել է D խմբում և կմրցի Իսլանդիայի, Խորվաթիայի և Նիգերիայի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում