Լևոն Արոնյանը երկրորդն է 6 տուրից հետո

Լևոն Արոնյանը երկրորդն է 6 տուրից հետո

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Լևոն Արոնյանը «Grand chess tour»-ում շարունակում է մնալ առաջատարների շարքում:

Արագ շախմատի 6-րդ տուրից հետո Արոնյանը առաջատարների շարքում է: Լևոնը ոչ-ոքի է խաղացել Մամեդյարովի և Ուեսլի Սոի հետ, ինչպես նաև հաղթել Անիշ Գիրիին: Այժմ Արոնյանը 12 հնարավորից ունի 8 միավոր և ընթանում է երկրորդ տեղում: Առաջատարը 10 միավորով Ուեսլի Սոն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում