Մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը

Մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում այսօր պաշտոնապես կտրվի ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնության մեկնարկը:

Բացման պաշտոնական արարողությանը կլինեն 17 երկրի ղեկավարներ, հայտնի հյուրեր և մարզիկներ: Ղեկավարների շարքում կլինի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բացման պաշտոնական արարողությունը կկայանա Երևանի ժամանակով 17:50-ին:

Մրցաշարի պաշտոնական երգը` «Live it up», կկատարեն Ուիլ Սմիթը, Նիկի Ջեմը, Էրա Իստրեֆին եւ Դիպլոն:

Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությանը կմասնակցի 32 թիմ: Ընտրանիները բաժանվել են 8 խմբի .

A խումբ. Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Ուրուգվայ

B խումբ. Պորտուգալիա, Իսպանիա, Մարոկկո, Իրան

C խումբ. Ֆրանսիա, Ավստրալիա, Պերու, Դանիա

D խումբ. Արգենտինա, Իսլանդիա, Խորվաթիա, Նիգերիա

E խումբ. Բրազիլիա, Շվեյցարիա, Կոստա Ռիկա, Սերբիա

F խումբ. Գերմանիա, Մեքսիկա, Շվեդիա, Հարավային Կորեա

G խումբ. Բելգիա, Պանամա, Թունիս, Անգլիա

H խումբ. Լեհաստան, Սենեգալ, Կոլումբիա, Ճապոնիա:

Խաղերի հիմնական մասը կմեկնարկի Երևանի ժամանակով 16:00-ին, 19:00-ին և 22:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում