Պորտուգալիան և Իսպանիան հաղթողին չորոշեցին, Ռոնալդուն՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

Պորտուգալիան և Իսպանիան հաղթողին չորոշեցին, Ռոնալդուն՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում կայացավ Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի՝ Պորտուգալիա – Իսպանիա հանդիպումը։ Հավաքականները հաղթողին չորոշեցին՝ խփելով 3-ական գնդակ։

Հանդիպման արդեն 3-րդ րոպեին Նաչոն սեփական տուգանային հրապարակում խախտեց Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ կանոնները, և գլխավոր մրցավար Ջանլուկա Ռոկին նշանակեց 11-մետրանոց տուգանային, որն անվրեպ իրացրեց հենց տուժողը։ Խաղակեսի միջնամասում՝ 24-րդ րոպեին, Դիեգո Կոստան վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն նախքան ընդմիջում (44՛) Ռոնալդուն դուբլ ձևակերպեց։

Երկրորդ կեսը սկսվեց իսպանացիների առավելությամբ․ նախ Կոստան դուբլ ձևակերպեց, ապա տպավորիչ գոլով աչքի ընկավ Նաչոն։ Խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Ռոնալդուն, ով 88-րդ րոպեին տուգանային հարվածով հեթ-տրիկի հեղինակ դարձավ։

Հավելենք, որ երկրորդ տուրում Իսպանիայի հավաքականը խաղալու է Իրանի ընտրանու հետ, իսկ Պորտուգալիան՝ Մարոկոյի։ Այդ խաղերը կայանալու են հունիսի 20-ին։ Այժմ Իրանի հավաքականը 3 միավորով գլխավորում է B խմբի մրցաշարային աղյուսակը, Պորտուգալիան և Իսպանիան ունեն մեկական միավոր, իսկ Մարոկոն միավոր չունի։

Աշխարհի առաջնություն, խմբային փուլ, առաջին տուր
B խումբ

Պորտուգալիա – Իսպանիա՝ 3։3
Գոլերը՝ Ռոնալդու 4՛ / 11-մետրանոց, 44՛, 88՛ – Կոստա 24՛, 55՛, Նաչո 58՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում