ԱԱ-2018․ Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան մեկնարկեց պարտությամբ (տեսանյութ)

ԱԱ-2018․ Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան մեկնարկեց պարտությամբ (տեսանյութ)

Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը պարտությամբ մեկնարկեց Մունդիալ-2018-ում։

Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կայացած խաղում Գերմանիան նվազագույն հաշվով պարտվեց Մեքսիկայի ընտրանուն։ Հանդիպման միակ գոլը 35-րդ րոպեին խփեց Իրվին Լոսանոն։ 

F խմբի մյուս՝ Հարավային Կորեա – Շվեդիա հանդիպումը կայանալու է հունիսի 18-ին։ Խմբային փուլի երկրորդ տուրում մեքսիկացիները խաղալու են հարավկորեացիների հետ, Գերմանիան՝ Շվեդիայի։

ԱԱ-2018, խմբային փուլ, առաջին տուր
F խումբ

Գերմանիա – Մեքսիկա՝ 0։1
Գոլը՝ Լոսանո 35՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում