ԱԱ-2018․ Բրազիլիան չկարողացավ հաղթել Շվեյցարիային (տեսանյութ)

ԱԱ-2018․ Բրազիլիան չկարողացավ հաղթել Շվեյցարիային (տեսանյութ)

Աշխարհի 2018 թվականի առաջնության ֆավորիտներից Բրազիլիայի հավաքականը մեկնարկային խաղում չկարողացավ առավելության հասնել Շվեյցարիայի ընտրանու նկատմամբ։ 

«Ռոստով Արենա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով․ 20-րդ րոպեին բրազիլացիներին առաջ մղեց Ֆիլիպե Կոուտինյոն, իսկ պատասխան գոլը 50-րդ րոպեին խփեց Սթիվեն Ցուբերը։

Առաջին տուրից հետո E խմբի մրցաշարային աղյուսակը 3 միավորով գլխավորում է Սերբիան, Բրազիլիան և Շվեյցարիան ունեն մեկական միավոր, իսկ Կոստա Ռիկան միավոր չունի։ Հունիսի 22-ին կայանալիք երկրորդ տուրում Բրազիլիան խաղալու է Կոստա Ռիկայի հետ, Սերբիան՝ Շվեյցարիայի։

ԱԱ-2018, խմբային փուլ, առաջին տուր

Բրազիլիա – Շվեյցարիա՝ 1։1
Գոլերը՝ Կոուտինյո 20՛ – Ցուբեր 50՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում