Ծանրամարտի Հայաստանի հավաքականը հունիսի 20-ից հավաք կանցկանցի Աբովյանում

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը հունիսի 20-ից հավաք կանցկանցի Աբովյանում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ծանրամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը հունիսի 20-ից հավաք կանցկացնի Աբովյանում:

«Թեպետ մենք երկար ժամանակ է միջազգային մրցաշարերի չենք մասնակցել, այս պահի դրությամբ մարզիկներ կան, ովքեր աշխարհի և Եվրոպայի համար ռեկորդային քաշեր են բարձրացնում: Եթե մարզիկների որոշների համար փորձարկումների կարիք լինի, ապա սեպտեմբերին կմասնակցենք Ուսանողական ծանրամարտի խաղերին: Իսկ երիտասարդները հոկտեմբերին, հնարավոր է, մասնակցեն Եվրոպայի 20-23 տարեկանների առաջնությանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը ուսումնամարզական հավաք են անցկացնում Աբովյան քաղաքում: Հունիսի 20-ից նրանց կմիանան նաև երիտասարդները և մեծահասակները: 10-օրյա հավաքից հետո թիմը մի քանի օր հանգիստ կունենա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում