Չեմպիոնների լիգայում «Ալաշկերտ»-ի հիմնական մրցակիցները

Չեմպիոնների լիգայում «Ալաշկերտ»-ի հիմնական մրցակիցները

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայտնի են Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում:

ՉԼ որակավորման առաջին փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 10-11-ին և 17-18-ին:

Առաջին փուլում ալաշկերտցիները կհանդիպեն հետևալ թիմերից մեկին. «Սելթիկ» (Շոտլանդիա), «Աստանա» (Ղազախստան), «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա), «Հապոել» (Բեեր Շևա, Իսրայել), «Կուկեսի» (Ալբանիա) և «Զրինսկի» (Բոսնիա և Հերցեգովինա):

Չեմպիոնների լիգայի առաջին երկու փուլերի վիճակահանությունը կկայանա հունիսի 19-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում