«Ատլետիկո»-ն երկարաձգել է պայմանագիրը Գրիզմանի հետ

«Ատլետիկո»-ն երկարաձգել է պայմանագիրը Գրիզմանի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային թիմի հարձակվող Անտուան Գրիզմանն երկարաձգել է պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ:

Գրիզմանի նոր պայմանագիրը Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: Բացի ֆրանսիացի հարձակվողից, «Ատլետիկո»-ն երկարաձգել է պայմանագիրը նաև պաշտպան Լուկա Էրնանդեսի և կիսապաշտպան Տոմա Լեմարի հետ:

Երեք ֆուտբոլիստներն էլ ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցում են աշխարհի 21-րդ առաջնությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում