Լոնդոնի «Արսենալ»-ը նոր դարպասապահ ունի

Լոնդոնի «Արսենալ»-ը նոր դարպասապահ ունի

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Լոնդոնի «Արսենալ»-ը նոր դարպասապահ ունի, և թիմից հեռացել է Ջեկ Ուիլշերը:

«Զինագործները» պայմանագիր են ստորագրել գերմանական «Բայեր»-ի դարպասապահ Բերնդ Լենոնի հետ: Գերմանացի ֆուտբոլիստի տրանսֆերի պաշտոնական արժեքի վերաբերյալ ոչ մի հստակություն չկա:

Լոնդոնի «Արսենալ»-ից հեռացել է կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը: Լոնդոնյան թիմի հետ այս ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում