«Ես ֆավորիտ չեմ, ֆավորիտը Ֆեդերերն է». Ջոկովիչ

«Ես ֆավորիտ չեմ, ֆավորիտը Ֆեդերերն է». Ջոկովիչ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի՝ օրեր անց մեկնարկելիք մրցաշարի ֆավորիտ է համարում ոչ թե իրեն, այլ` Ֆեդերերին:

«Ես դեռևս չեմ կարողանում հրաշալի գործել ամեն խաղում: Ամեն օր ես աշխատում եմ ինձ վրա, զարգացնում եմ իմ տեխնիկական հնարավորությունները: Այս Ուիմբլդոնի մրցաշարի ֆավորիտ հաստատ ես չեմ լինի, այլ կլինի Ֆեդերերը: Ինչպես նաև հնարավորություններ ուներ Ռաֆայել Նադալը: Ես և Էնդի Մարեյը կարող ենք շատ առաջ գնալ, բայց եթե լավ խաղանք»,– Ջոկովիչի խոսքը մեջ է բերում Sky Sport-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում