Արգենտինայի մարզիչը հեռացման դեպքում 20 միլիոն դոլար կստանա

Արգենտինայի մարզիչը հեռացման դեպքում 20 միլիոն դոլար կստանա

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ֆուտբոլի Արգենտինայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին 20 միլիոն դոլար կստանա, եթե նրան հեռացնեն աշխատանքից:

Այս մասին գրում է Tyc Sport-ը: Խորխե Սամպաոլին ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2017 թվականին և 58-ամյա մասնագետի պայմանագիրը Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «ալբիսելեստենները» խնդրել են խմբային փուլի վերջին խաղում փոխել Խորխե Սամպաոլիին: Արգենտինայի ազգային թիմի ֆուտբոլիստները «ապստամբել են» մարզչի դեմ: Նրանք չեն ուզում, որ Սամպաոլին գլխավորի թիմը: Նրանք ուզում են, որ մարզչին փոխարինի նրա օգնականը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Արգենտինայի հավաքականը 0:3 հաշվով խայտառակ պարտություն կրեց խորվաթներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում