Ռոման Բերեզովսկին կմասնակցի Լեգենդների խաղին Մալդինիի, Կրեսպոյի, Բատիստուտայի հետ միասին

Ռոման Բերեզովսկին կմասնակցի Լեգենդների խաղին Մալդինիի, Կրեսպոյի, Բատիստուտայի հետ միասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայկական ֆուտբոլի լեգենդ դարպասապահ Ռոման Բերեզովսկին նույնպես կմասնակցի Լեգենդների խաղին:

Բացի այդ, ֆուտբոլասերները հնարավորություն կունենան դիտել հայկական երկու լեգենդների՝ Ռոման Բերեզովսկու և Խորեն Հովհաննիսյանի խաղը համաշխարհային աստղերի հետ թենիսբոլի շրջանակներում՝ հուլսի 7-ին Ազատության հրապարակում անցկացվող ֆան-գուտոմ։

Լեգենդների խաղին իրենց մասնակցության համաձայնությունն արդեն իսկ տվել են Ռիվալդոն, Հերնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Սերժինիոն, Պաոլո Մալդինին, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը, Հրիստո Ստոիչկովը, Լուիշ Ֆիգուն, Դեմետրիո Ալբերտինին, Լյուդովիկ Ժուլին, Կախա Կալաձեն, Ռայան Գիգսը և այլոք:

Հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում