Մատս Հյումելսը մարզվել է ընդհանուր խմբի հետ
25/06/2018 17:14
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Գերմանիայի ազգային թիմի պաշտպան Մատս Հյումելսը սկսել է մարզվել ընդհանուր խմբի հետ:
Գերմանիայի հավաքականի պաշտպանն արդեն ամբողջ ուժով ներգրավվել է մարզմումներին: Հյումելսը բաց էր թողել աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի Շվեդիայի դեմ հանդիպումը:
Ֆուտբոլի Գերմանիայի ազգային թիմը ընդգրկված է F խմբում: Առաջին տուրում «բունդեսմեքենան» անսպասելի պարտություն կրեց Մեքսիկայից, երկրորդ տուրում դրամատիկ վերջաբանից հետո 2:1 հաշվով հաղթեց Շվեդիային: Այժմ աշխարհի գործող չեմպիոնն ունի 3 միավոր և դեռևս պահպանում է շանսերը խմբից դուրս գալու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում