«Ալաշկերտ»-ը հավաք է անցկացնում Մինսկում

«Ալաշկերտ»-ը հավաք է անցկացնում Մինսկում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը մեկնել է Մինսկ, որտեղ 10-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի:

Ակումբի պատվիրակությունը կհանգրվանի «Վիկտորիա» հյուրանոցում և մարզումները, ինչպես և նախորդ տարի, կանցկացնի Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում:

Բելառուսի մայրաքաղաքում «ալաշկերտցիները» 3 ստուգողական հանդիպումներ կանցկացնեն` մրցելով ռուսական թիմերի հետ:

Հունիսի 28-ին «Ալաշկերտը» կհանդիպի Կալինինգրադի «Բալթիկային», հունիսի 30-ին թիմը կխաղա «ԲՄԱ-Խաբարովսկի» հետ, իսկ հուլիսի 3-ին ալաշկերտցիները ուժերը կչափեն Նիժնի Նովգորոդի «Օլիմպիեց» թիմի հետ: Բոլոր մրցակիցները հանդես են գալիս Ռուսաստանի առաջին դիվիզիոնում (ՖԱԼ): «ԲՄԱ-Խաբարովսկը» ավարտված մրցաշրջանի արդյունքում դուրս մնաց Պրեմիեր լիգայից:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում