Գևորգ Ղազարյանը հեռացել է «Մարիտիմու»-ից

Գևորգ Ղազարյանը հեռացել է «Մարիտիմու»-ից

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանն ավարտել է ելույթները պորտուգալական «Մարիտիմու»-ում:

Այս մասին ֆուտբոլիստը գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել այն բոլոր մարզիչներին, բոլոր մարդկանց, ում հետ աշխատել եմ վերջին երկու տարվա ընթացքում: Դուք` բոլորդ, միշտ կլինեք իմ սրտում: Նաև երկրպագուները, ովքեր միշտ աջակցել են ինձ»,-գրել հայ ֆուտբոլիստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում