Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը կմենամարտի WBC International Silver գոտու համար

Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը կմենամարտի WBC International Silver գոտու համար

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Նարեկ Աբգարյանը կմենամարտի WBC International Silver գոտու համար:

Այս մասին տեղեկացրին «Punch Boxing» պրոմոութերական ընկերությունից:

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը շարունակում է նախապատրաստվել մեքսիկացի Խեսուս Գալիսիայի հետ մենամարտին: Հունիսի 28-ին կայացել է բռնցքամարտիկների հայացքների մենամարտը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում