Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Կարեն Ասրյանի հուշամրցաշարում

Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Կարեն Ասրյանի հուշամրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Կարեն Ասրյանի հուշամրցաշարում:

Ջերմուկ քաղաքում անցկացվող Կարեն Ասրյանի հուշամրցաշարում Հայկ Մատիրոսյանը չկրեց ոչ մի պարտություն և 9 հնարավորից հավաքելով 7 միավոր դարձավ մրցաշարի հաղթող:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց հնդիկ Սեթուրամանն, իսկ եռյակի վերջում Հնդկաստանի մեկ այլ ներկայացուցիչ էր Սասիկիրան Կրիշնան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում