Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը նվաճեց WBC International Silver գոտին

Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը նվաճեց WBC International Silver գոտին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Բռնցքամարտի Հայաստանի ազգային թիմի անդամ, 31-րդ ամառային Օլիմիական խաղերի մասնակից Նարեկ Աբգարյանը նվաճեց WBC International Silver գոտին:

Իսպանական Բենիդորմ քաղաքում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացում Աբգարյանի մրցակիցը մեքսիկացի բռնցքամարտիկ Խեսուս Գալիսիան էր: 10 ռաունդանոց մենամարտում Աբգարյանը հաղթանակ տոնեց միավորներով՝ բացարձակ առավելության հասնելով 31-ամյա հակառակորդի նկատմամբ:

Նարեկ Աբգարյանը նվաճեց WBC International Silver գոտին:

Հայ բռնցքամարտիկը մինչ այս 9 մենամարտ էր անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում և չի կրել ոչ մի պարտությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում