Սալահը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլ»-ի հետ
02/07/2018 13:20
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Եգիպտոսի ազգային թիմի հարձակվող Մո Սալահը երկարաձգեց պայմանագիրը անգլիական «Լիվերպուլ»-ի հետ:
Սալահի նոր պայմանագիրն անգլիական գրանդ ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: Կողմերի նոր պայմանագրում չկա կետ ֆուտբոլիստի հրաժարագնի մասին:
Մո Սալահը «Լիվերպուլ»-ի կազմում նախորդ մրցաշրջանում` 2017/18 թվականների ընդհանուր մրցաշարերում խփել է 44 գնդակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում