Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը հայտնի են:

Կիսաեզրափակիչի առաջին ուղեգրի համար կպայքարի Ֆրանսիա-Ուրուգվայ զույգը: Այդ հանդիպումը կկայանա հուլիսի 6-ին Նիժնի Նովգորոդի համանուն մարզադաշտում:

Նույն օրը` երեկոյան 22:00-ին, Բելգիան Կազանում կմրցի Բրազիլիայի ընտրանու հետ:

Հաջորդ ուղեգրերը կխաղարկվեն հուլիսի 7-ին: Երևանի ժամանակով 18:00-ին Շվեդիան Սամարայում ուժերը կչափի Անգլիայի, իսկ 22:00-ին, տանտերերը` Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները Սոչիի օլիմպիական «Ֆիշտ» մարզադաշտում կխաղան Խորվաթիայի ընտրանու հետ:

Հուլիսի 4-5-ին մունդիալում հանգստի օրեր են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում