«Ալաշկերտն» ավարտեց ուսումնամարզական հավաքը

«Ալաշկերտն» ավարտեց ուսումնամարզական հավաքը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային թիմն ավարտել է Չեմպիոնների լիգային նախապատրաստվելու հավաքը:

«Ալաշկերտը» վերջին ստուգողական հանդիպումն անցկացրեց Մինսկում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում, որը վերջին փորձամրցումն էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի` շոտլանդական «Սելթիկի» հետ խաղից առաջ: Ռուսաստանի առաջին դիվիզիոնում (ՖԱԼ) հանդես եկող «Օլիմպիեցի» հետ խաղն անցավ մարտական պայքարում, անձրևի ներքո և ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով:

Հուլիսի 5-ին «Ալաշկերտը» կվերադառնա Հայաստան:

«Ալաշկերտ» -«Սելթիկ» առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին: «Սելթիկ»-«Ալաշկերտ» պատասխան խաղը կկայանա հուլիսի 18-ին Գլազգոյի «Սելթիկ Պարկ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին (տեղի ժամանակով` 19:45-ին):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում