«Արագածը» շարունակում է անպարտելիության շարքը. բասկետբոլ

«Արագածը» շարունակում է անպարտելիության շարքը. բասկետբոլ

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնությունում «Արագածը» շարունակում է անպարտելի մնալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի 8-րդ տուրի առաջին խաղում «Արագածը» սեփական հարկի տակ տարավ իր 8-րդ անընդմեջ հաղթանակը՝ այս անգամ լարված և հավասար պայքարում 85-80 հաշվով առավելության հասնելով «Էրեբունի Սեդարսի» նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Դեշան Փարսոնսը («Արագած»), որը վաստակեց 34 միավոր:

8-րդ տուրի մյուս հանդիպումներում, նոյեմբերի 24-ին, ժամը ՝ 20:45-ին «Միկա» մարզահամալիրում «Արթիկ-Ման Հոլդինգը» կընդունի ՖԻՄԱ-ին, իսկ նոյեմբերի 25-ին, ժամը՝ 14:00-ին, Օլիմպավանում «Ուրարտու Վիվարոն» ուժերը կչափի «Արցախի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում