Կարեն Նալբանդյանը նշանակվել է ԲԿՄԱ-«Վիկտորիա Պլզեն» հանդիպման տեսուչ

Կարեն Նալբանդյանը նշանակվել է ԲԿՄԱ-«Վիկտորիա Պլզեն» հանդիպման տեսուչ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեմպիոնների լիգայի հանդիպումներից մեկի տեսուչ է նշանակվել Հայաստանի ներկայացուցիչը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նոյեմբերի 27-ին Մոսկվայում կկայանա ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի ԲԿՄԱ (Մոսկվա, Ռուսաստան)-«Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) հանդիպումը:

Հանդիպման տեսուչ է նշանակվել ՀՖՖ մրցավարական և տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում