Չեմպիոնների լիգայում տեղի կունենան 5-րդ տուրի խաղերը

Չեմպիոնների լիգայում տեղի կունենան 5-րդ տուրի խաղերը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան խմբային փուլի հերթական տուրի խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` E խմբում հունական ԱԵԿ-ը տանը կխաղա «Այաքս»-ի հետ, իսկ «Բավարիա»-ն Մյունխենում ուժերը կչափի «Բենֆիկա»-ի հետ: F խմբում «Մանչեսթեր Սիթի»-ն կհյուրընկալվի «Լիոն»-ին, «Շախտյոր»-ը` «Հոֆենհայմ»-ին:

G խմբում կկայանան ԲԿՄԱ-«Վիկտորիա Պլզեն» և «Ռոմա»-«Ռեալ» հանդիպումները: Իսկ վերջին` H խմբում, «Յուվենտուս»-ը սեփական հարկի տակ հանդես կգա «Վալենսիա»-ի, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը` «Յանգ Բոյս»-ի դեմ:

Հանդիպումների հիմնական մասը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում