«Փյունիկ»-ը կմասնակցի Ռուսաստանի ֆուտբոլի Ազգային լիգայի գավաթի խաղարկությանը

«Փյունիկ»-ը կմասնակցի Ռուսաստանի ֆուտբոլի Ազգային լիգայի գավաթի խաղարկությանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ»-ը կմասնակցի Ռուսաստանի ֆուտբոլի Ազգային լիգայի գավաթի խաղարկությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` 2019 թ. փետրվարի 8-21-ը «Փյունիկ»-ը Կիպրոսի Պաֆոս քաղաքում կմասնակցի Ռուսաստանի Ֆուտբոլի Ազգային լիգայի գավաթի խաղարկությանը:
Վիճակահանության արդյունքում «Փյունիկն» ընդգրկվել է A խմբում, որտեղ հայկական թիմի մրցակիցները կլինեն Վլադիվոստոկի «Լուչը», Սարանսկի «Մորդովիան» և Վոլգոգրադի «Ռոտորը»:

Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 17-րդ տուրից հետո «Ալաշկերտ»-ն ունի 32 միավոր: Երկրորդ տեղում 27 միավորով «Փյունիկ»-ն է, իսկ եռյակը 26 միավորով եզրափակում է «Բանանց»-ը: Վանաձորի «Լոռի»-ն 24 միավոր ունի (4-րդ տեղ): 5-րդ տեղում «Արարատ-Արմենիա»-ն է 20 միավորով: 19 միավոր է հավաքել «Շիրակ»-ը, 16 միավոր՝ «Գանձասար-Կապան»-ը, 12 միավոր՝ «Արցախ»-ը, իսկ մրցաշարային աղյուսակը եզրափակում է «Արարատ»-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում