«Արարատ-Արմենիա»-ն, «Շիարկ»-ը և «Գանձասար-Կապան»-ը հաղթեցին 18-րդ տուրում

«Արարատ-Արմենիա»-ն, «Շիարկ»-ը և «Գանձասար-Կապան»-ը հաղթեցին 18-րդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբում կայացան 18-րդ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վանաձորի «Լոռի»-ն հյուրընկալել էր գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: «Բանանց» տանը զիջեց «Արարատ-Արմենիա»-ն 0:3 հաշվով: «Գանձասար-Կապան»-ը արտագնա խաղում գերազանցեց «Արարատ»-ին 0:2 հաշվով: «Շիրակ»-ը առավելության հասավ «Արցախ»-ի նկատմամբ` 1:0 հաշվով:

Բարձրագույն խմբի 19-րդ տուրի խաղերը կկայանան առաջիկա հանգստյան օրերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում