ՊՍԺ-ն, «Բարսելոնա»-ն և «Տոտենհեմ»-ը հաղթեցին. Չեմպիոնների լիգա

ՊՍԺ-ն, «Բարսելոնա»-ն և «Տոտենհեմ»-ը հաղթեցին. Չեմպիոնների լիգա

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ A խմբում «Աթլետիկո»-ն սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Մոնակո»-ի դարպասը: «Բորուսիա»-«Բրյուգե» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց: B խմբում անգլիական «Տոտենհեմ»-ը նվազագույն հաշվով առավելության հասավ «Ինտեր»-ի նկատմամբ: «Բարսելոնա»-ն հյուրընկալվելիս հաղթեց ՊՍՎ-ին (1:2): C խմբում իտալական «Նապոլի»-ն 3:1 հաշվով առավելության հասավ «Ցրենա Զվեզդա»-ի նկատմամբ, իսկ ՊՍԺ-ն՝ 2:1 հաշվով հաղթեց «Լիվերպուլ»-ին: Եվ օրվա վերջին խաղային խմբում՝ D խմբում, «Պորտու»-ն 3:1 հաշվով առավելության հասավ «Շալկե»-ի, իսկ «Լոկոմոտիվ»-ը հաղթեց «Գալաթասարայ»-ն (2:0):

 

A խումբ. «Աթլետիկո»-«Մոնակո» 2:0, «Բորուսիա»-«Բրյուգե» 0:0

B խումբ. «Տոտենհեմ»-«Ինտեր» 1:0, ՊՍՎ-«Բարսելոնա» 1:2

C խումբ. «Նապոլի»-«Ցրենա Զվեզդա» 3:1, ՊՍԺ-«Լիվերպուլ» 2:1

D խուբ. «Պորտու»-«Շալկե» 3:1, «Լոկոմոտիվ»-«Գալաթասարայ» 2:0

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում