«Արթիկ»-ը հաղթել է «Էրեբուն»-ն. բասկետբոլ

«Արթիկ»-ը հաղթել է «Էրեբուն»-ն. բասկետբոլ

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության 9-րդ տուրում կայացավ ևս մեկ հանդիպում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի 9-րդ տուրի վերջին խաղում, «Արթիկ» սեփական հարկի տակ 89-73 հաշվով վստահ առավելության հասավ «Էրեբունի Սեդարս»-ի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց ՋՈ Ռեյդը (Արթիկ-Ման Հոլդինգ), ով վաստակեց 31 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում