Բասկետբոլ. «Ուրարտու»-ն վերջապես կարողացավ հաղթել «Արագած»-ին

Բասկետբոլ. «Ուրարտու»-ն վերջապես կարողացավ հաղթել «Արագած»-ին

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության 10-րդ տուրում կայացավ տուրի ամենասպասված հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի 10-րդ տուրի առաջին խաղում «Ուրարտու»-ն սեփական հարկի տակ 99-91 հաշվով վստահ առավելության հասավ «Արագած»-ի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ժաքորի Փեյնը («Արագած»), որը վաստակեց 39 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում