Օզիլը չի մասնակցի «Արսենալ»-ի հաջորդ խաղին ևս

Օզիլը չի մասնակցի «Արսենալ»-ի հաջորդ խաղին ևս

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը բաց կթողնի «զինագործների» հաջորդ հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Անգլիայի ֆուտբոլի պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Արսենալ»-ը պետք է խաղա «Հադերսֆիլդի» դեմ: Հենց այս հանդիպմանը չի մասնակցի «զինագործների» կիսապաշտպանը:

«Արսենալ»-«Հադերսֆիլդ» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 8-ին:

15-րդ տուրից հետո «Արսենալը» 31 միավորով 5-րդն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում