«Մանչեսթեր Յունայթեդ»-ը փոխարինող է գտել Մոուրինյոյի համար

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը փոխարինող է գտել Մոուրինյոյի համար

 

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը գիտի, թե ինչպես կփոխարինի Ժոզե Մոուրինյոյին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Sun պարբերականը: «Կարմիր սատանաները» Մոուրինյոյին փոխարինող են համարում «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է այս մասնագետի համար վճարել 40 միլիոն ֆունտ:

«Կարմիրները» կարող են հրաժարվել Մոուրինյոյի ծառայություններից, եթե վերջինս եկող տարի թիմը դուրս չբերի Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում