«Արսենալ»-ի մեկնարկային կազմը. Մխիթարյանը չի խաղա առաջին րոպեից

«Արսենալ»-ի մեկնարկային կազմը. Մխիթարյանը չի խաղա առաջին րոպեից

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 16-րդ տուրի «Արսենալ»-«Հադերսֆիլդ Թաուն» մեկնարկային կազմերը հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «զինագործները» խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմով` Լենո, Բելերին, Լիխշտայներ, Մուստաֆի, Սոկրատիս, Կոլասինաչ, Գունդոզի, Տորեյրա, Ջակա, Օբամեյանգ, Լակազեթ:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների շարքում է:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:

15-րդ տուրից հետո «Արսենալը» 31 միավորով 5-րդն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում