Դահուկորդ Միքայել Միքայելյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

Դահուկորդ Միքայել Միքայելյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դահուկավազքի Հայաստանի հավաքականի անդամ Միքայել Միքայելյանը կրկին ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մինչև 20 տարեկանների 15 կմ ազատ ոճում Միքայել Միքայելյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը` նվաճելով իր երկրորդ ոսկե մեդալը ընթացիկ մրցաշրջանում:

Նախօրեին էլ Ֆինլանդիայի Իմատրա քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարի մինչև 20 տարեկանների պայքարում Միքայել Միքայելյանը 10 կմ դասական ոճում երրորդն է հասել եզրագծին և նվաճել բրոնզե մեդալ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում