Հրանտ Մելքումյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Լոնդոնում

Հրանտ Մելքումյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Լոնդոնում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է հաջող ելույթները ՖԻԴԵ-ի լոնդոնյան դասակաբ բաց մրցաշարում (London chess classic FIDE open):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի երկրորդ տուրում ևս Մելքումյանը հաղթանակ է տարել՝ այս անգամ գերազանցելով Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցչին:

Այժմ Մելքումյանը մի շարք շախմատիստների հետ առաջատարների խմբի մեջ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում