«Լիվերպուլ»-ը հաղթեց, «Բարսելոնա»-ն` ոչ. Չեմպիոնների լիգա

«Լիվերպուլ»-ը հաղթեց, «Բարսելոնա»-ն` ոչ. Չեմպիոնների լիգա

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան խմբային A, B, C, D վերջին տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` A խմբում «Մոնակո»-ն տանը պարտվեց «Բորուսիա»-ին (0:2), «Բրյուգե»-«Ատլետիկո» խաղն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:

B խմբում գրանցվեցին միայն ոչ-ոքիներ. «Բարսելոնա»-«Տոտենհեմ» 1:1, «Ինտեր»-ՊՍՎ 1:1:

C խմբում «Լիվերպուլ»-ը տանը նվազագույն հաշվով հաղթեց «Նապոլի»-ն, իսկ ՊՍԺ-ն «Ցրվենա զվեզդա»-ին` 1:4:

D խմբում «Շալկե»-ն նվազագույն հաշվով գերազանցեց Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ին, իսկ «Պորտու»-ն` «Գալաթասարայ»-ին (2:3):

Հետևեք մեզ նաև Telegram-ում