Արոնյան-Վաշյե Լագրավ պարտիան խաղաղ ելք ունեցավ

Արոնյան-Վաշյե Լագրավ պարտիան խաղաղ ելք ունեցավ

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am:  Լոնդոնում մեկնարկել է «Լոնդոն Չեսս Կլասիկ» մրցաշարը, որին մասնակցում է 4 շախմատիստ՝ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան և Մաքսիմ Վաշիե-Լագրավը:

Մրցաշարի կիսաեզրափակչում Արոնյանն առաջին դասական պարտիայում սևերով ոչ ոքի է խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Ֆաբիանո Կարուանա-Հիկարու Նակամուրա պարտիան ևս խաղաղ ելք է ունեցել:

Դեկտեմբերի 12-ին զույգերը կանցկացնեն երկրորդ դասական պարտիան: Դեկտեմբերի 13-ին կանցկացվի արագ խաղի երկու պարտիա և կայծակնային խաղի 4 պարտիա: Զույգերի հաղթողները եզրափակչում կվիճարկեն հաղթողի կոչումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում