Ձյուդոիստ Ֆերդինանտ Կարապետյանը մաստերս մրցաշարի որակավորման փուլից դուրս մնաց

Ձյուդոիստ Ֆերդինանտ Կարապետյանը մաստերս մրցաշարի որակավորման փուլից դուրս մնաց

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանտ Կարապետյանն անհաջող մեկնարկեց մաստերս մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` չինական Գունաջու քաղաքում անցկացվող «Masters» մրցաշարի մեկնարկային, որակավորման գոտեմարտում Կարապետյանը մրցեց Ճապոնիան ներկայացնող Սոիչի Հաշիմոտոյի հետ: Կարապատեյանին չի հաջողվել հաղթել և նա դուրս է մնացել հետագա պայքարից:

Ձյուդոյիստի համար սա տարվա վերջին մրցաշարն էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում