«Մանչեստեր Յունայթեդը» հեռացրել է Մոուրինյոյին

«Մանչեստեր Յունայթեդը» հեռացրել է Մոուրինյոյին

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Մանչեստեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտարարել է, որ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հեռացվել է աշխատանքից։ Որոշումը գործում է անմիջապես։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Ժամանակավոր մարզիչ կնշանակվի մինչև ընթացիկ սեզոնի վերջը՝ մինչ ակումբը կգտնի մշտական մարզիչ։

«Ակումբը ցանկանում է շնորհակալություն հայտնել Ժոզեին Մանչեստեր Յունայթեդում իր աշխատանքի համար ու ցանկանալ նրան հաջողություններ ապագայում»,-ասվում է ակումբի հայտարարության մեջ։

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ վաղաժամ հրաժարականի դեպքում ակումբը Մոուրինյոյին պետք է տա 24 միլիոն ֆունտ ստերլինգ փոխհատուցում։ Մինչև այս պահը «Մանչեստեր Յունայթեդը» անգլիական պրեմիեր-լիգայում 6-րդ տեղն է զբաղեցնում։ 17 խաղից հետո նրա ակտիվում կա 26 միավոր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում