Մոուրինյոն հնարավոր է դառնա «Ռեալի» գլխավոր մարզիչը

Մոուրինյոն հնարավոր է դառնա «Ռեալի» գլխավոր մարզիչը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է, որ Ժոզե Մոուրինյոն գլխավորի թիմը։ sovsport.ru-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնում է El Pais-ը։

Հիշեցնենք՝ երեկ «Մանչեստեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտարարել էր, որ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հեռացվել է աշխատանքից թիմի անբավարար արդյունքների պատճառով։

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն անձամբ է հետաքրքրված Մոուրինյոյին հրավիրելու հարցով։ Նրա կարծիքով, 55-ամյա պորտուգալացին ունի անհրաժեշտ առաջնորդական հատկությունները, ինչը համապատասխանում է ակումբի հավակնություններին։

«Ռեալի» պայմանագիրը Սանտյագո Սոլարիի հետ լրանում է 2021 թվականին։

Մոուրինյոն աշխատել է մադրիդյան ակումբում 2010-2013 թվականներին։ Նրա ղեկավարությամբ, «Ռեալը» հաղթել է Իսպանիայում առաջնությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում