«Արսենալ»-ը դուրս մնաց Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունից

«Արսենալ»-ը դուրս մնաց Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունից

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ը դուրս մնաց Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լիգայի գավաթի խաղարկության ¼ եզրափակչում «զինագործները» սեփական հարկի տակ մրցում էին «Տոտենհեմ»-ի հետ: Նախ խաղի 20-րդ րոպեին Սոն Հյոն Մին, ապա 60-րդ րոպեին Դելե Ալիի խփած գոլերի շնորհիվ «Տոտենհեմ»-ը հաղթեց և դուրս եկավ հաջորդ փուլ:

Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց երկրորդ կեսի սկզբին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում