«Արսենալ»-ը պատրաստ է հրաժարվել Օզիլից

«Արսենալ»-ը պատրաստ է հրաժարվել Օզիլից

 

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ը պատրաստ է հրաժարվել է Մեսութ Օզիլի ծառայություններից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Independent-ը: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «զինագործները» պատրաստվում են քննարկել Օզիլին վաճառելու տարբերակը: «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին գոհ չէ Օզիլից, նրա կատարած աշխատանքից:

Օզիլը Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվեց 2013 թվականին «Ռեալ»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում