Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի «Արսենալ»- «Բարնլի» հանդիպումը

Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի «Արսենալ»- «Բարնլի» հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի դեկտեմբերի 22-ին Անգլիայի առաջնության 18-րդ տուրում կայանալիք «Արսենալ»- «Բարնլի» հանդիպումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին նախախաղային ասուլիսում հայտարարել է լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ունմաի Էմերին՝ նշելով, որ Մխիթարյանը ոտնաթաթն է վնասել «Տոտենհեմ»-ի հետ մի քանի օր առաջ տեղի ունեցած խաղում:

«Արսենալ»-Բարնլի» խաղը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին՝ Երևանի ժամանակով 16:30-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում