Օզբիլիսի գոլն օգնել է «Վիլլեմ-II»-ին հաղթանակ տոնել

Օզբիլիսի գոլն օգնել է «Վիլլեմ-II»-ին հաղթանակ տոնել

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի գոլն օգնել է ակումբին հաղթանակ տոնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Նիդեռլանդների առաջնության 17-րդ տուրում «Վիլլեմ-II»-ը երկու գնդակի առավելությամբ գերազանցելու է «Էմեն»-ին:

Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը «Վիլլեմ-II»-ի մեկնարկային կազմում էր, դարձավ գոլի հեղինակ և փոխարինվեց 86-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Վիլլեմ-II»-ը բարելավեց տեղը մրցաշարային աղյուսակում` գրավելով 12-րդ հորիզոնականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում