«Արցախ»-ը գերազանցեց «Էրեբունի»-ին

«Արցախ»-ը գերազանցեց «Էրեբունի»-ին

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության հերթական տուրում մրցեցին «Արցախ»-ը և «էրեբունի»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի 12-րդ տուրի երկրորդ խաղում «Արցախը» սեփական հարկի տակ 80-67 հաշվով վստահ առավելության հասավ «Էրեբունի» ակումբի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Ալբերտ Թադևոսյանը («Արցախ»), ով վաստակեց 32 միավոր:

12-րդ տուրի վերջին՝ «Արթիկ-Ման Հոլդինգ» – «Ուրարտու» հանդիպումը հետաձգվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում