Անցկացվել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի գավաթի խաղարկությունը

Անցկացվել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի գավաթի խաղարկությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Երևանի նախկին «Միկա» մարզադահլիճում անցկացվել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի գավաթի խաղարկությունը: Իրենց հարաբերությունները որոշել են 72 մարզիկներ:

ՀԱՕԿ լրատվական բաժնից հայտնում են, որ դիտարժան գոտեմարտեր շատ են եղել: Ընդհանրապես մասնագետները չեն դժգոհել մասնակիցների ընդհանուր պատրաստականությունից: Ստուգատեսը նպաստել է մեծահասակաների հավաքականը համալրած երիտասարդ ըմբիշների մրցափորձի հարստացմանը:

Նոր տարվա հունվարի 17-ից Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ Ծաղկաձորում կսկսի նոր մրցաշրջանի նախապատրաստական ուսումնամարզական առաջին հավաքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում