Կարեն Գրիգորյանը երրորդն էր Իսպանիայի մրցաշարում

Կարեն Գրիգորյանը երրորդն էր Իսպանիայի մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հաջող մասնակցություն ունեցավ Իսպանիայում կայացած շախմատային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռոկետաս Դե Մար քաղաքում անցկացված XXX International Chess Open Roquetas de Mar մրցաշարում նա 9 հնարավորից հավաքեց 7 միավոր և գրավեց երրորդ տեղը:

7,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Դմիտրի Ֆրոլյանովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում